Կառավարության ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում:
Մասնավորապես, նախատեսվում է.
1) մինչև 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ և ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազ- մակերպումը տարածքային սպասարկման գրասենյակներին.
2) մինչև 2019 թվականի ավարտը բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, ձևավորել և ներդնել էլեկտրոնային ապոստիլի համակարգ.
3) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ՀՀ տարածքում յուրաքանչյուր ծննդյան և մահվան ակտային գրանցումը՝ անկախ պետական գրանցման համար նախատեսված դիմում ներկայացնելու հանգամանքից.
4) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը.
5) մինչև 2022 թվականի ավարտը թվայնացնել քաղաքացիական կացության ակտերի թղթային արխիվը: