23 սրվակ օծանելիք է գնվել Աշխտարակի քաղաքապետարանի կողմից այս տարվա ապրիլի 5-ին: Պայմանագիր է գնվել «Վոլոդյա Գալստյան» ԱՁ-ի հետ և վճարվել է 437 հազար դրամ: Այսինքն, յուրաքանչյուր սրվակի համար վճարվել է 19 000 դրամ:
Գնման պայմանագրում նշվում է, որ ձեռք են բերվել 50 մլ ծավալով «Սենշուալ կարմիր» օծանելիքներ: Սակայն պայմանագրում չկա որևէ նշում, թե այդ օծանելիքները որ երկրում, որ ընկերության կողմից են արտադրված:
Օրինակ, համացանցի օգնությամբ պարզեցինք, որ Sensual Red ապրանքանշով օծանելիքները պատկանում են Armand Basi բրենդին և արտադրվում են Իսպանիայում: Նույն տեխնիակակն բնութագիր ունեցող այս օծանելիքները ինտերնետային խանութներում բավականին էժան են՝ գինը սկսած 9000 դրամից:
Քանի որ Աշտարակի քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրում չկան հստակ նույնականացնող տվյալներ ապրանքի վերաբերյալ, ապա չեն կարող փարատվել կասկածները, որ, օրինակ, գնվել է կեղծ և իրականում անարժեք օծանելիք:
Աստղիկ Կարապետյան