Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին):
Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած շրջանավարտների քննությունները կազմակերպվել են 27 մասնագիտությունների (մասնագիտացումների) գծով:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 172 (որից 2-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով) շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 130-ը /75.6%/, որից 2-ը՝ մագիստրոս, և ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի ու մագիստրոսի պետական նմուշի դիպլոմով: