Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 36-ամյա տղամարդը

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 18-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի վերջնամասում՝ «Հուշարձանի» մոտ, շարժիչը գործի դրած վիճակում վարորդը խոտհնձիչ «Ե-302» մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել, իջել է հանդիպած արգելքը վերացնելու, այդ ընթացքում ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել և հարվածել է 1981 թ. ծնված Սարգիս Սոսյանին:
Վարորդը ավտոմեքենայով Ս. Սոսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել