Կառավարության նոր ծրագրով կառավարությունը արդարադատության մատչելիության ապահովման և փաստաբանական գործունեության բարելավման նպատակով նախատեսում է՝
1) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմներ.
2) մինչև 2019 թվականի ավարտն ընդլայնել անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակները, մասնավորապես, գույքային (գումարի) պահանջով գործերի համար նախատեսված անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար գումարային սահամանափակման նվազագույն շեմը բարձրացնել՝ նվազագույն աշխատավարձի հազար հինգ հարյուրապատիկի.
3) մինչև 2020 թվականի ավարտն անվճար իրավաբանական օգնության տրամադրմանը զուգահեռ ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ ներդնել մատչելի իրավաբանական օգնության մատուցման համար անհրաժեշտ իրավական և ինստի- տուցիոնալ կառուցակարգեր.
4) մինչև 2021 թվականի ավարտը փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրության ինստիտուտը՝ մշակելով չափանիշներ մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար: