Տան բակում մեքենան այրվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին, ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ փողոցի թիվ 37 տան բակում այրվում է կայանած  НИВА մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 21:12-ին:

Այրվել է ՎԱԶ-2121 մակնիշի 10 QQ 701 պետհամարանիշի (Սեփականատեր՝ Գ. Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ և սրահը՝ ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել