Հունիսի 10-ին, ժամը 09:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի 34 RS 533 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ.), «Daewoo» մակնիշի 34 MR 370 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Պ.) և «Lada» մակնիշի 97 OP 370 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Պ.) ավտոմեքենաները: «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղևորի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
«Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Պ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: