Առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առեւտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. hունվարի 1-ից կատարվել է փոփոխություն: Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝  ամսական 100 խորանարդ մետր:

Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում՝ մատուցված ծառայության քանակը հաշվարկվում է բաժանորդին մատուցված ծառայության միջին ամսական քանակի 10%-ի չափով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեոլիա Ջուր ՓԲԸ՝

0025, Երեւան, Աբովյան 66ա, հեռ.՝ 1-85, 011.300-185, էլ. փոստ՝  [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել