Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվը կհասցվի մոտ 2200-ի. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախկին նախարարը հիմնականում ներկայացրեց առանցքային այն կետերը, որոնք ենթակա են փոփոխման.

«Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առանցքը հետևյալն է, հայտարարատուների ցանկն ընդլայնվում է և այսօրվա պաշտոնատար անձնանցից, որոնք թվով հաշվվում են մոտ 500-ը, հայտարարտու պաշտոնատար անձիք են դառնում մոտ 2200 անձիք: Հաշվի է առնվել այն հանագամանքը, որ հայտարարգրումը պետք է կատարվի փուլ առ փուլ և միանգամից, բնականաբար, բոլոր պաշտոնատար անձանց, անհնար է: Այս ցանկում ներկայումս ներառված են բոլոր դատախազները, բոլոր քննիչները քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման գլխվոր պաշտոններ զբաղեցնող անձիք, մինչ այս պահը գործող բարձրագույն պաշտոնների փոխարեն, ընդհանրապես հատուկ ծառայություններում գլխավոր պաշտոններում անձանց շրջանակը և գնումների բողոքարկման խորհրդի անդամները: Հաշվի են առնվել, երկու չափորոշիչներ, եթե խոսքը գնում է հանրային ծառայության այս կամ այն ոլորտին, ապա բարձրագույնից շեմն իջեցվել է մինչև գլխավոր, ինչպես նաև երկրորդ չափանիշը՝ ռիսկայնության չափանիշը»,-մանրամասնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա նշեց նաև, որ հստակեցվել է ընտանիքի կազմ հասկացությունը, որը միջազգայնորեն ընդունված եզրույթաբանությանը համաձայն կազմված է հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք, ինչպես նաև տվյալ հայտարարատու անձի հետ համատեղ ապրող ցանկացած անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել