Նրանք հարձակվեցին և 10-15 անգամ դանակահարեցին մի աղջկա. ականատեսները մանրամասներ են պատմում

Ջերալդ անունով տղամարդը ականատես է եղել Լոնդոնում տեղի ունեցած սպանություններին: «Դոյչե Վելե»-ին նա պատմել է, որ ահաբեկիչները վազում էին փաբեր ու դանակահարում բոլոր նրանց, ովքեր կհայտնվեին իրենց ճանապարգին.

«Ես գոռում էի մարդկանց, որ փախչեն: Ես նրանց (ահաբեկիչների) վրա նետում էի շշեր, բաժակներ ու աթոռներ՝ փորձելով օգնել հնարավորինս շատ մարդկանց, բայց ես անօգնական էի, եթե ես ընկնեի, հնարավոր է, ինձ էլ սպանեին»,- պատմել է տղամարդը:

Նրա խոսքերով՝ մարդասպանները դաժանորեն էին վարվում զոհերի նկատմամբ. «Նրանք հարձակվեցին և 10-15 անգամ դանակահարեցին մի աղջկա, նա գոռում էր՝ «օգնեք», իսկ ես չէի կարող ոչինչ անել, գետնին ինչ-որ բան կար, ես այն շպրտեցի նրանց վրա»:

BBC-ի լրագրող Հոլլի Ջոնսը, ով հարձակման պահին եղել է Լոնդոնի կամրջի վրա, հայտնել է, որ ավտոբուսը փոխել է իր ուղղությունը հենց իր մոտից և հարվածել 5-6 մարդկանց:

Մեկ այլ ականատես՝ Ռոբբի անունով տաքսում մեջ է գտնվել, նա պատմել է. «Ես տեսա 20-30 մարդկանց շտապում էին մտնել փաբ, և հինգ վայրկյան անց ավտոբուսը երթևեկեց մայթի վրա, այդ մարդկանցից 3-ը մի կողմ թռան: Անկեղծ ասած, առաջին հայացքից, ինձ թվաց, թե դա ճանապարհատրանսպորտային վթար էր, շատ մարդիկ դուրս էին եկել, որ տեսնեն, թե ինչ է տղի ուենցել, բայց նույն պահին նկատտեցի, որ այդ անձիք չափազանց ագրեսիվ էին»,- պատմել է ականատեսը:

Daily Mail-ն էլ նշում է, որ սպանությունների ժամանակ ահաբեկիչներից մեկը գոռում էր, թե սա Ալահի համար է:



LONDON BRIDGE TERROR ATTACK. SATURDAY 3RD JUNE 2017 – MAGICMOMENTSUK – 07753 30 30 77

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել