Սուրեն Ղազարյանը նշանակվել է Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ է։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում:
Կրթությունը
- 2003թ.-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների համալսարանը, համաշխարհային տնտեսագետ մասնագիտությամբ
- 2012թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, տնտեսագիտության տեսություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը
- 1995-1998թթ.- «Երհացառ» ՓԲԸ-ի թիվ 216 խանութի վարիչ
- 1998-2002թթ. – «Տոնահաց» ԲԲԸ-ի տնօրեն
- 2002թ. հունվար-2002թ. հուլիս – «Պարենպլաստ» ՓԲԸ-ի ավագ տնտեսագետ
- 2003-2008թթ. – ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահի օգնական
- 2008թ. հունիս-2008թ. հոկտեմբեր – ՀՀ ԿԱ ՄՊԿ հատուկ բաժնի պետի տեղակալ
- 2008-2012թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության օպերատիվ հետախուզական և արագ հակազդման բաժնի պետ
- 2012-2014թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
- 2014թ. մարտ-2014թ. մայիս – ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ
- 2014թ. մայիս-2014թ. դեկտեմբեր – ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ
- 2014թ – 2017թ. – Ակցիզային հարկով հարկվող մասնագիտացված մաքսատան պետ:
- 2017թ. -ից` Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ
Այլ տվյալներ
Ունի մաքսային ծառայության փոխգնդապետի կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 դուստր: