995.000 դրամի սեղան և բազկաթոռ՝ Կառավարության աշխատակազմի համար

ՀՀ կառավարության աշխատակազմի և «Սմարթլայն» ՍՊԸ-ի միջև այս տարի ապրիլի 14-ին պայմանագիր է կնքվել: Կառավարության աշխատակզմին նոր կահույք է հարկավոր եղել, մասնավորապես սեղան, գրասեղան, կցասեղան և բազկաթոռ:

Սեղի նկարագիրը պայմանագրի տվյալների համաձայն հետևյլան էր՝ գրասեղան՝ ղեկավարի: Պատրաստված 22 մմ հաստությամբ լամինատից:  Գրասեղանի չափսերն են՝ 160x70x75սմ: Գրասեղանն աջ կողմում ունի երեք քաշովի դարակաշար՝ կողպվող կենտրոնական փականով: Փախ կողմում ունի համակարգչի լարերի համար նախատեսված անցք: Գույնը՝ նապոլեոն կեռաս:

Կցասեղանը՝ դարակներով-կողադիր սեղան, պատրաստված: Պատրաստված 22 մմ հաստությամբ լամինատից: Կողասեղանն ունի երկու բաց դարակաշար: Չափսերն են՝ 110x60x35 սմ: Գույնը՝ նապոլեոն կեռաս:

Բազկաթոռ-աշխատանքային, շարժական, 5 անիվներով, նիկելից խաչուկով: Նստատեղը կտորից, մեջքը՝ ցանցի և կաշվե համադրությամբ: Մեջքի բարձրությունը՝ 100 սմ: Գույնը՝ սև:

Սեղանները պատվիրվել են 7 հատ, որոնց հատն արժեցել է 80.000 դրամ, կցասեղանները 3-ն են եղել՝ 70.000 դրամ արժողությամբ, բազկաթոռները ևս 3-ը՝ յուրաքանչյուրը՝ 75.000 դրամ:

Բացի այս նշված էր նաև.

  • ապրանքի որակի սերտիֆիկատի առկայությունը կամ գործարանային փաթեթավորումըպարտադիր է, եթե դա կիրառելի է ապրանքի համար,
  • այն պետք է օգտագործված չլինի
  • մատակարարումն իրականացվի մատակարարի կողմից՝ ՀՀ, Երևան, հանրապետության հրապարակ, Կարավարության թիվ 1 շենք:

Նոր կահույքն արժեցել է 995.000 դրամ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել