Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորներից է Նորա Առուստամյանը։ Նա խորհրդարան մուտք գործեց վերջերս՝ միլիարդատեր Խաչիկ Մանուկյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու արդյունքում։
Խաչիկ Մանուկյանը այն անձն էր, ով հաղթանակ էր տարել պատգամավորի մանդատի համար, սակայն անակնկալի եկել, երբ պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումն՝ առանց իր համաձայնության հանձնվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, պարոն Մանուկյանը վիճարկեց ԿԸՀ-ում այն, սակայն հետագայում՝ ԱԺ-ում հրաժարվեց մանդատից։
Նորան Առուստամյանը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի դուստրն է։
25-ամյա կինը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականը՝ Ազգային ժողովում։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ փետրվար ամսին Նորան հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այդ փաստաթղթի համաձայն՝ նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 317 հազար դրամ, իսկ եկամուտները կուտակվել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի աշխատավարձից՝ 1,8 մլն դրամ և այլ եկամուտների տեսքով՝ հորից՝ Սեդրակ Առուստամյանից՝ 2,1 մլն րամի չափով։
Նորա Առուստամյանը անշարժ կամ շարժական գույք, ինչպես նաև թանկարժեք իրեր չի հայտարարագրել։