Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում է նշանակվել Դավիթ Տոնոյանը: Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը.
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում
Կրթությունը
1991թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը
1997թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան
Ծառայությունը
1986-1988 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ:
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում
Աշխատանքային գործունեությունը
1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ
2004 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
2009 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճան
2010 թ. – ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
2017 թ. – ՀՀ նախագահի փետրվարի 6-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Պարգևատրվել է`
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2005)
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017)
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: