Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը. Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրական տվյլաները.
Ծնվել է՝ 
1981 թ. մարտի 3, ք. Երևան
Կրթություն
1998-2003 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում
2003-2006 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունի ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում
2006-2010 թթ. – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտ, մարզաառող-ջարարական ֆակուլտետ, մարզիչ-մանկավարժի որակավորում:

 
Աշխատանքային գործունեություն
1997-1999 թթ. – «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. – թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. – դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում
2006-2009 թթ. – ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008-2009 թթ. – Երևան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010-2012 թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2012-2013թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-2016թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2016թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել