Նախարարների թիվը կրճատող օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ վավերացվեց Ազգային ժողովի կողմից։

Նախարարների թվի կրճատմանն ուղղված այս նախագծին կողմ քվեարկեցին 57 պատգամավորներ, դեմ` 11, ձեռնպահ` 19-ը։

Նշենք, որ այս փաթեթով նախատեսվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել