Փոթորիկ Մոսկվայում. կա 11 զոհ, տասնյակ վիրավորներ

Մոսկվայում այսօր, օրվա երկրորդ կեսին ուժեղ փոթորիկ է եղել: Ամպրոպին ուղեկցել է կարկուտը, ինչի հետևանքով մահացել է՝ 11 և վնասվածքներ ստացել մի քանի տասնյակ մարդ: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից:

Մայրաքաղաքի փրկարարները նախազգուշացրել են փոթորկի և այն մասին, որ քամու արագությունը կհասնի 22 մ/վայրկյանի, դրանից բացի՝  հնարավոր կլինեն հոսանքի գծերի վնասվածքներ, ծառերի մասնակի տապալում և թույլ ամրացված գովազդային կառույցների վնասվածքներ:

Նշվում է, որ մի քանի րոպեում բարձրացել է ուժեղ քամի և հորդառատ անձրև տեղացել:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ հորդառատ անձրևը և ամպրոպը Մոսկվայում, ներառյալ Տրոիցկի շրջանը, կշարունակվեն մինչև մայիսի 30-ի տեղական ժամանակով ժամը 7:00-ն:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ զոհվածների ընտանիքները ֆինանսական փոխհատոցում կստանան. գումարի չափը չի նշվել:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել