Այսօր մայիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։ Սերժ Սարգսյանը Միքայել Սողոմոնյանին նշանակել է Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: