Աղվան Հովսեփյանը նոր հանձնարարականներ է տվել

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ներքին անվտանգության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Ջանազյանը:

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված կարգապահական խախտումները վերացնելու, ինչպես նաև՝ քննիչների ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորող լրացուցիչ օրենսդրական մեխանիզմներ մշակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

ՀՀ քննչական կոմիտե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել