Մայիսի 25-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Պարզվել է, որ 2004 թ. ծնված Հ. Ս.-ը գտնվել է կամրջի ստորին հատվածում գտնվող մետաղյա կառուցատարրերի վրա և մոտ 50 մ բարձրությունից ձորն է ընկնել և մահացել: