Զովունիում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա

Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել