Ի՞նչ կենսագրություն ունի Աժ նորանշանակ փոխնախագահ Միքայել Մելքումյանը

ՀՀ ԱԺ-ն որպես խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ է ընտրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին: Քվեարկության արդյունքում Մելքումյանի թեկնածության համար 105 պատգամավորներից մասնակցել են 100-ը, քվեաթերթիկներից 6-ն անվավեր է համարվել: Նրան կողմ են քվեարկել՝ 65, և դեմ՝ 29 պատգամավորներ:
Իրավաբան.netը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը.

Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երեւանում:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար:

2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009 թվականից` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012 – 19.06.2012թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 19.06.2012-18.05.2017թթ.՝ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր  է ընտրվել  «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):

Հեղինակ է 130-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների եւ ուսումնական ձեռնարկների:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել