Գետից տղամարդու դի են դուրս բերել

Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները գետից դուրս են բերել 1938 թ. ծնված Զ. Գ.-ի դին և հանձնել փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել