32-ամյա Մխիթարը մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 16-ին, ժամը 13.30-ին ավելի վաղ հոսպիտալացված 1984 թ. ծնված Մխիթար Դալլաքյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ մայիսի 12-ին, ժամը 1.45-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել