ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ,ս/թ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենիև Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով: Պատվիրակությունը մասնակցելու է Պետերբուրգյան 7-րդ միջազգային իրավաբանական ֆորումին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող՝ Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստին, որը տեղի է ունենալու ս/թ մայիսի 19-ին:

Այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է Միջազգային իրավաբանական ֆորումը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 79 երկրի պատվիրակ: Ֆորումն անցկացվում է՝ սկսած 2011 թվականից, և դրա գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն է՝ Ռուսաստանի ԴաշնությանՆախագահի հովանու ներքո: Միջազգային իրավաբանական ֆորումը եզակի հարթակ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պետությունների ներկայացուցիչների, միջազգային մասշտաբի իրավագետների ու միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների միջև երկխոսության ու լայնածավալ քննարկումների համար: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր միջոցառմանը մասնակից է դառնում առաջին անգամ:

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքումնախատեսվում են նաև Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել