ՊՆ-ն 650 միլիոն դրամի նոր վարժասարքեր է ձեռք բերել

ՀՀ ՊՆ-ն այս տարի ապրիլի 5-ին «Ռադավան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի արժեքը կազմել է 650 միլիոն դրամ:

ՊՆ-ն այդպիսով ձեռք է բերել «Տ-72 տանկի համալիր վարժասարք» և «ՀՄՄ 2 համալիր վարժասարք»:

Տեխնիկական բնութագրի համաձայն «Տ-72 տանկի համալիր վարժասարքի» այն պետք է արտադրված լինի Հայաստանում, նախատեսված Տ-72 տանկի անձնակազմի հրամանատարի, նշանառու-օպերատորի, մեխանիկ-վարորդի հրաձգության և մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի և զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցման և վարժեցման համար:

«ՀՄՄ-2 համալիր վարժասարքը» նույնպես պետք է արտադրված լինի Հայաստանում, նախատեսված ՀՄՄ-2-ի անձնակազմի՝ հրամանատարի, նշանառու-օպերատորի, մեխանիկ-վարորդի հրաձգության և մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի և զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցմանն և վարժեցման համար:

Երկու տեսակի վարժասարքերն էլ պետք է լինեն նոր, չօգտագործված, իսկ տեղափոխումը և տեղադրումը պետք է ապահովի մատակարար կողմի ուժերով և տրանսպորտային միջոցներով՝ ՀՀ ԶՈՒ ՄՊ վարչության հայտի համարաձյն ներկայացված զորամասերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել