Մայիսի 8-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ) հանդես է եկել «Բարեխղճությունը և կոռուպցիան միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ: Միջազգային կազմակերպությունների դերը հակամարտությունների կարգավորման գործում» թեմայով դասախոսությամբ:
Դասախոսության ընթացքում, Մ. Ատովմյանը անդրադարձել է միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ բարեխղճության 4 տարրերի (հաշվետվողականություն, արհեստավարժություն, էթիկա, կոռուպցիայի կանխարգելում) կիրառմանը, միջազգային կոռուպցիային, Ադրբեջանի կողմից վարվող «խավիարային դիվանագիտությանը»: Մ. Ատովմյանը խոսել է նաև Ազգերի լիգայի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև ապրիլյան քառօրյա պատերազմին:
Միջոցառմանը մասնակցում էին մագիստրանտներ, ասպիրանտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, որոնք բազմաթիվ հարցեր ուղղեցին Մ. Ատովմյանին:
Մ. Ատովմյանը հանդիպել է նաև հայտնի դիվանագետ, պետական գործիչ, ԹՊՀ միջազգային իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Լեվան Ալեքսիձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր: