Գնումների գործընթացում առկա խնդիրները չեզոքացնող նոր նախագիծ ընդունվեց

Գնումների գործընթացում նոր օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել, պարզեցվել են գործընթացներն ու գնման ձևերը։ Այսօր կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հայտնելով, որ օրենքի ընդունումից հետո վերջին վեց ամիսների ընթացքում գերատեսչությունն ախտորոշել է, թե ինչ խնդիրներ կան գնումների գործընթացում, ուստի այսօր պարոն Արամյանը ներկայացրեց նոր նախագիծ, որով սահմանվում են`

  • ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ),
  • գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ),
  • գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ),
  • գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ)
  • հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ)
  • փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ),
  • բողոքարկման վճարը հետ վերադարձնելու կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ),
  • ըստ գնման ձևերի, հրավերով մասնակիցներն ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ),
  • կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը (Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):

Նախագծով նախատեսվում է հաստատել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված փակ պարբերական մրցույթով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել