640 կրակոց է արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ

Մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաև Տավուշի հատվածում: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել