Հստակ ժամկետներ են սահմանվել հարկադիր աճուրդների կազմակերպման հարցում. Արթուր Հովհաննիսյան

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ԴԱՀԿ-ի բարեփոխումների համար շեշտը դրվել է նրա վրա, որ ԴԱՀԿ գործընթացը հնարավորինս արագ կատարվի, բացառվեն կամ նվազագույնի հասցվեն նրանց կողմից հայեցողական գործողություններ կատարելու շրջանակը, որոնք իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Կատարողական վարույթն, ըստ օրենքի, տևում է երկու ամիս, սակայն այս երկու ամիսների ընթացքում հարկադիր կատարողն ինքը կարող է որոշել, թե այս գործողություններն ինչ ժամկետներում պետք է իրականացվի, նախագծով հստակ սահմանափակում է դրված, եթե կոնկրետ գործողության կատարման կամ որոշման կայացման առիթը ծագել է, ապա հարկադիր կատարողն ունի ընդամենը 3 օր, այդ որոշումը ընդունելու և գործողությունը կատարելու համար»,-մանրամասնեց Հովհաննիսյանը:

Հստակ ժամկետներ են սահմանվել նաև հարկադիր աճուրդների կազմակերպման հարցում:

Այդ մասին փոխնախարարը նշում է. «Գործող օրենքով հստակ ժամկետներ չկան, թե հարկադիր կատարողը երբ է իրկանացնելու աճուրդը, սա ևս դրել ենք սահմանափակումների տակ և հարկադիր կատարողը այլևս չի կարող այս ընթացակարգը կամայականորեն ձգձգել»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել