Մայիսի 1-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 4 կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 21-06» մակնիշի 53 SL 838 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան մոտ 8 մ գլորվել է դեպի Մեղրիի գետը և գլխիվայր կանգնել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված և հոսանքազրկել: