ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես:
Նշված գործողությունը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ: Պրակտիկան ցույց է տվել, որ աշխատաքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով նաև, նշված գործողությունը հնարավոր է իրականացնել 30-40 րոպեի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից գտնվում է հետախուզման մեջ (նշված դեպքում իրականացվում է լրացուցիչ աշխատանք՝ վերադասության կարգով զեկուցելու արդյունքում բազայում ժամանակավոր վերացվում է տեխնիկական արգելքը, որպեսզի հնարավոր լինի շարունակել գործողությունը):
Անրհրաժեշտ է նաև իմանալ, որ եթե քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, նա որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից չի գտնվում հետախուզման մեջ և անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը առաջրկվում է կատարել դիմելուց հետո հաջորդ օրը, քաղաքացին իրավունք ունի պահանջելու գրավոր հիմնավորում և բողոքարկել վերադասության կարգով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: