Սերժ Սարգսյանի հրամանագրով Ոստիկանության օրվա առթիվ պարգևտրվել են.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Թահարի Գրիգորյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Մեկ այլ որոշման համաձայն՝
«Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սերգեյի Չարենցին պարգևատրել Երախտագիտության մեդալով»: