Սերժ Սարգսյանը որոշումներ է որոնցում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ ինժեներ, ոստիկանության մայոր Աշոտ Լադիկի Մելիքսեթյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Բացի նրանից, երկու այլ որոշումների համաձայն Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են նաև
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի անձնագրային բաժանմունքի պետ Արմեն Արտիկի Թումանյանը,
ՀՀ ոստիկանության զորքերի թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկազ Ռազմիկի Մխիթարյանը: