Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը միտված է լիենլու հանրան կարիքների սպասարկմանը, խնդիրների բացահայտմանը և հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը։
«Ծրագրի հիմնական նպատակն է քաղհասարակության կազմակերպությունների և կոլիցիաների ազդեցության ուժեղացումը ծրագրերի և հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։ Որպես առանձին նպատակներ կառանձնացնենք ՔՀԿ-ների և նրանց կոալիցիաների ուժեղացումը, այսինքն՝ նրանց տալ բավականին հմտություններ և ինչու չէ գումարներ, որպեսզի ապահովվի այդ կազմակերպությունների կարողությունը և նրանց էլ ավելի ուժեղ ազդեցությունը ոլորտային քաղաքականությունների մշակման վրա»,- այսօր նույն ծրագրող տեղի ունեցած ֆոկուսային խմբի ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչ Վահրամ Վարդանյանը։
Հերթական ֆոկուս խմբերը կազմակերպվել էին 4 ոլորտներում խնդիրների վեր հանման համար, այդ ոլորտներն են բնապահպանություն, էներգետիկա, տրանսպորտ և տարածքային կառավարում։
Հայաստանում էներգաարդյունաբերության ոլորտում թեև առկա է առաջադեմ օրենսդրություն, սակայն անելիքները շատ են։ Ասում են ոլորտի մասնագետները, նշվում է, որ Երևանում մինչև 16 տոկոս կարելի է կրճատել էներգիայի սպառումը։
Բնապահպանության ոլորտում, հատկապես Երևանում ազգաբնակչության առողջության պաշտպանության տեսանկյունից առաջնային է համարվում թափոնների խնդիրը։
ՏԻՄ-երում խնդիրները բազմաթիվ են, գերակշռում են տրանսպորտային խնդիրները, որն առկա է նաև Երևանում։
Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչները կարևոր համարեցին քաղհասարակության սեկտորի զարգացմանը միտված ջանքերը, նրանք շեշտեցին, որ նախաձեռնությունը ժամանակին է և չափազանց արդիական մեր իրականությունում։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գ․Թ․
Ա․Ս․
Մանրամասները՝ տեսանյութում։