Դպրոցներից մեկում 2 աշակերտ ինքնավնասման փորձ են արել. Ոստիկանությունը հետաքննություն է տանում

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել՝ ածելիով վնասելով իրենց նախաբազուկները:

Իրավաբան.netը տեղեկություն փորձեց ճշտել ոստիկանությունից: Մեզ հայտնեցին, որ նման ահազանգ իսկապես եղել է, իսկ թե կոնկրետ ո՞ր դպրոցում կամ ի՞նչ հանգամանքներում է եղել՝ դեռ ոչինչ հայտնի չէ:

Ոստիկանությունից փոխանցեցին որ այս պահին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվումքն

Ըստ հրապարակումների՝ աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնավնասման փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարը չվճարելն է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել