«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամները տնօրեններին զանգել են աշխատանքային ժամերին։ Մեզ հետ զրույցում այսօր հայտնեց միավորման անդամ Ռաֆայել Աֆրիկյանը, ով նույնպես կատարել է որոշ զանգեր․ «Մենք հրապարակել ենք զանգերի քաղվածքը, որտեղ հստակ երևում է հեռախոսահամարներն ու ժամերը, կարող ենք տեսնել, որ բոլոր զանգերը կատարվել են տնօրենների քաղաքային հեռախոսահամարներին, աշխատանքային ժամին»,- նշեց Ռաֆայելը։
Նշենք, որ այսօր մենք զրուցել ենք նաև ՀԿ-ի դեմ հայց ներկայացրած տնօրենների պաշտպանների հետ, ովքեր ասել էին, թե զանգերը չեն իրականացվել աշխատանքային ժամերին․ «Դատական պրոցես է, եթե կապացուցեն հակառակը, դա էլ իրենց գործիքը կլինի, եթե ոչ, ապա խնդիր կլինի, համենայն դեպս մենք որևէ փաստ չունենք, որ այդ հեռախոսազանգերը եղել են աշխատանքային ժամերին, կարող է անգամ եղած լինի ընդմիջման ժամին, դա էլ օրենքի տեսանկյունից չի դիտարկվում՝ որպես աշխատանքային ժամ»,- նշել էր փաստաբաններից Վահե Սեդրակյանը։
Կոլաժը՝ Аrmtimes.com-ից