Սոցցանցերի օգտատերերն ակտիվ քննարկում են Նյու-Յորքի մետրոյի գնացքի դռների արանքում մնացած կնոջ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են անցորդներն անտարբեր անցնում նրա կողքով: Այս մասին հայտնում է ՌիաՆովոստին՝ հղում անելով NBC-ին:
Դեպքը տեղի է ունեցել Բրոնքսում: Կինը չի հասցրել դուրս գալ գնացքից՝ մնալով դռների արանքում: Ականատեսների մեկը նկարահանել է դեպքն ու հրապարակել Instagram-ում. Կադրերում երևքում է, որ մյուս ուղևորներն ուշադրություն չեն դարձնում կնոջ վրա:
Օրեր անց տեսանյութը դիտել էին կեսմիլիոնից ավել մարդիկ, ովքեր մեկնաբանություններում քննադատել են անցորդներին, այդ թվում՝ տեսանյութը նկարահանողին՝ չօգնելու համար:
Նյու-Յորքի մետրոյի մամուլի կենտրոնից հայտնել են, որ կնոջը դռների արանքից դուրս գալ օգնել է անցումի աշխատակիցը, իսկ բժշկական օգնություն նրան հարկավոր չի եղել: Մետրոյի ներկայացուրիչները շեշտել են նաև այն փաստը, որը այն այնպես է նախագծված, որ մետրոն տեղից չէր կարող շարժվել, եթե դռները բաց էին: