ԱՄՆ-ում մի շարք քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի Սիրիայի վրա ուղղված հրթիռակոծության համար: Այս մասին հայտնում է Daily News New York-ը:
Նյու-Յորքի կենտրոնում և Մանհեթթենում ցուարարները հավաքվել են Trump Tower-ի մոտ, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Յունիոն Սքուեը հրապարակում:
https://twitter.com/erinacorbett/status/850499974559354883
Ցուցարարները «Ձեռքեր հեռու Սիրիայից» և «Գումարները՝ աշխատատեղեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: Ոչ թե Սիրայի դեմ պատերազմի համար» պաստառներով էին եկել ցույցի: Բացի այդ նրանք վանկարկում էին հակապատերազմյան լոզունգներ:
Ակցիան ավարտվել է ոստիկանների հետ բախումներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըապրիլի 7-ի գիշերը հրաման էր տվել հրթիռակոծել սիրիական Շաիրաթ ավիաբազան: Ինչպես պնդում է ԱՄՆ նախագահը, հենց այդ կայանից է եղել քիմիական զենքի գործածումը Իդլիբում, ինչում Վաշինգտոնը մեղադրում է Դամասկոսին, չնայած նրան, որ ոչ մի ապացույց չկա, որ Սիրիայի ղեկավարությունը կապված է դրա հետ: