Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածներով` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման մասին:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի ապրիլի 20-ը ներառյալ), Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ:
Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ