Ապրիլի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: