ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է.
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-ին սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C