«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփել է արձանագրած խախտումները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից նախնական ճշտումներ արված տեղամասերից նախապատրաստման փուլի առանձնահատուկ խախտումներն են դիտարկվել և արձանագրվել են 186-ը, որոնցից 97-ը եղել է քվեասենյակի կահավորման վերաբերյալ և 33-ը տեղամսերի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց  «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Այվազյանը մանրամասնորեն ներկայացրեց իրենց կողմից արձանագրված խախտումները և դրանց թվաքանակաը:

«Քվեարկության ընթացքում արձանագրվել են 640 խախտումներ, որոնցից հիմնականում քվեարկության գաղտնիության վերաբերյալ խախտումն է և ընտրողների ուղղորդումը: Համատարած ընտրողների՝ «օգնողի ինստիտուտի» չարաշահում է տեղի ունեցել:

Արդյունքենրի ամփոփման փուլում մոտ 130 ընտրատեղամասերում արձանագրվել են տարբեր խախտումներ, որոնք ներկայումս կրկին ճշտվում են: Ակնհայտ է, որ քվեարկությունը վերահսկվում, կառավարվում էր,  բաց քվեարկության դեպքերը ցույց էր տալիս, որ վերահսկողությունը եղել է տարբեր տեղերում: Քվեաթերթիկները դուրս են հանվել, ներս են բերվել: Այսինքն կարուսել կոչված համակարգը չի վերացվել, պարզապես փոխվել է այդ 9 քվեաթերթիկի պարագայում: Քվեաթերթիկները, երբ վերջում հանվել են, եղել են նաև տարբեր պարագաների դուրս բերում, որը կրկին վերահսկողություն է նշանակում:

Հանձնաժողովները լիարժեք չեն տիրապետել ընտրական օրենսգրքին, չեն կարողացել գործւնթացները ճիշտ հերթականությամբ վարել, որը որ ոչ միայն չիմացության արդյունք է եղել, այլ հաճախ չցանկանալու արդյունք:

Այդ օրվա մեր կողմից արձանագրած ընտրակաշառքի դեպքերն այդքան շատ չեն, բայց բոլորը գիտեն, որ ամբողջ հանրապետությունում ընտրակաշառքը բաժանվում էր մեծ չափսերով տարբեր ուժերի կողմից: Այս անգամ հանձնաժողովի անդամները հրահանգ էին ստացել չանել նման բան, ինչը շատ կասկածելի էր, բայց հիմա, այս ընտրությունից հետո հասկացանք, թե ինչու էին նրանք այդպես հրահանգավորված, որովհետև այդ դիտորդական առաքելություն իրականացնողների մի մասը պարզապես ուղղակիորեն ներգրավված էին ընտրախախտումների տարբեր մեթոդների կիրառման մեջ, մասնավորապես՝ ուղղորդում էին գնալ ը ընտրել բնականաբար համապատասխանաբար այս կամ այն քաղաքական ուժերին:

Ընտրախախտողների կազմը ևս հետաքրիր է: Մեր հայտնաբերած ընտրախախտումներից շուրջ 300-ը իրականացվել է հանձնաժողովի անդամների կամ նախագահի կողմից: 250-ից ավելիի դեպքում հենց նախագահներն են ներգրավված եղել այդ խախտումների մեջ: 200-ից ավելի ընտրողներ: 79 դեպք՝ կողմակի անձինք, 55 դեպք՝ վստահված անձիք և վերջապես դիտորդները՝ 29 դեպք»,-ամփոփեց Սոնա Այվազյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել