Հանդարտ էր և խաղաղ․ միջազգային դիտորդները՝ խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը «հանդարտ էր և խաղաղ»։ Սա միջազգային դիտորդների եզրակացությունն է։

Այսօր Երևանում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտորդների ասուլիսը, դիտրոդները ներկայացնում էին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Եվրոպայի խորրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ)։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յան Պետերսենը հանդիպամն Ժամանակ ասաց․ «Մենք տեսնում ենք, որ այս ընտրություններում իրավիճակը բարելավվել է քվեարկության բարելավման տեսանկյունից, ես սա տեսնում եմ։ Կնկատեք, որ նախնական եզրակացությունները օգտագործված են «Վստահության պակաս» բառերը, անհրաժեշտ է դրանց անդրադառնալ։ Մյուս կողմից, ես համակարծիք եմ գործընկերներիս ասացին, քվեարկության օրը հանդարտ էր, խաղաղ էր, գործընթացներն ընդհանուր առմամբ պահպանվել են»։

Եվրոպական խորհրդարանի անդամ, դիտորդախան խմբի ներկայացուցիչ Հեիդի Հաութալան (Heidi Hautala) անդրադարձավ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններին՝ նշելով․ «ԵՄ-ն և Հայաստանը խորացնում են հարաբերությունները։ Ես հավատացած եմ, որ ինչպես բազմիցս, այնպես էլ ներկայումս ԵԱՀԿ ԺՀՄԳ-ի հանձնարարությունները Հայաստանին համար դրական դեր կխաղան այդ համաձայնագրի իրագործման օրակարգում։ Ժողովրդավարությունը չավարտվող գործընթաց է։ Համաձանյագրի իրագործումը ոսկե հնարավորություն կընձեռնի նաև նկատված ձախողումները հաղթահարելու համար»,- եզրափակեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել