Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 3/23 ընտրատեղամասում շարունակվում է ձայների հաշվումը: Գործընթացի ընթացքում դեռևս ոչ մի առարկություն կամ խախտում չի գրանցվել: Քվեների հաշվմանը մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդմաները, ինչպես նաև կուսակցությունների և դաշինքների կողմից ներկայացված վստահված անձինք, դիտորդներ, ինչպես նաև մեկ միջազգային դիտորդ:
Տեղամասում առաջատար է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այնուհետև «ԵԼՔ» դաշինքն է, երրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է: Անվավեր է համարվել 7 քվեաթերթիկ:
Այժմ սկսում են հաշվել կուսակցությունների ռեյտինգային թեկնածուների ձայները:
Նշենք, որ այս տեղամասում 1916 գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1138-ը:
Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի