«Երևան սիթի» սուպերմարկետների աշխատակիցները քվեարկում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։
1in.am-ին քաղաքացիներից մեկը պատմեց, որ ինքն աշխատում է Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում, գրանցված է նույն վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, սակայն իրեն և սուպերմարկետի մյուս աշխատակիցներին այսօր վաղ առավոտյան մեքենաներով ուղեկցել են Հարավ-Արևմտյան թաղամասի 3/4 ընտրատեղամաս, որտեղ կատարել են քվեարկությունը: