Ընտրատեղամասերի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման սարքերը չեն աշխատում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում ընտրատեղամասերի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման սարքերը չեն աշխատում: Որևէ ընտրական տեղամասին  առցանց միանալ գործնականորեն հնարավոր չի լինում:

Հիշեցնենք, որ ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։ Քվեարկությոանը կվերահսկեն միջազգային 650 և տեղական 28 հազարից ավելի դիտորդ: Տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկայացված է 89 լրատվամիջոցոցի 1263 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել