Խորհրդարանական նտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ և 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների առնվազն 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։ Քվեարկությոանը կվերահսկեն միջազգային 650 և տեղական 28 հազարից ավելի դիտորդ: Տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկայացված է 89 լրատվամիջոցոցի 1263 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ:
2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։