2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. Տիգրան Մուկուչյան

Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:

«Այս անգամ տեղամասային կենտրոններում առաջին անգամ քվեարկությունն ընթանում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաեւ սարքերի գործարկումը: 4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, ունենք նաեւ այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել