ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 13 օրինապահ հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

  1. Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ
  2. «ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ
  3. «ԶԵՆՏԱ» ՍՊԸ
  4. Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ
  5. «ՀԻԼԿՈ» ՍՊԸ
  6. «ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ
  7. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
  8. «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
  9. «ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ
  10. Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
  11. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
  12. «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ
  13. Ա/Ձ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել